Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում։