ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա, այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում են ՌԴ պետական գերատեսչությունից:
Արգելքն ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը։
Մեկ տարի առաջ կառույցը խոսել էր Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։