ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Տնտեսության մեջ հեղափոխություն ենք անելու, մեր ներկայացրած տնտեսական հինք քայլերը սենյակներում չեն գրվել, տարբեր մարդկանց հետ շփումների, հանդիպումների արդյունքում արված եզրահանգումներ են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։
«Մարդիկ բողոքում են աշխատատեղերի պակասից, մենք իրական փոփոխություններ ենք անելու, ոչ թե թղթի վրա գրված։ Առաջարկում ենք զրո հարկ փոքր բիզնեսի համար։ Փաշինյանի օրոք շահութահարկը 5-ից 10 տոկոս է դարձել, մարդկանց կեղեքում են, մենք խրախուսում ենք սեփական բիզնես ունենալը»,- մեկնաբանեց բանախոսը։
Հովսեփյանը ընդգծեց, որ առաջիկայում հստակ քաղաքական լուծումներ են տրվելու, անվտանգության, արտաքին քաղաքական սպառնալիքների մասին․ ««Մեր ձևով»-ը ամենադինամիկ զարգացող շարժումն է, մարդիկ հավատ ունեն Սամվել Կարապետյանի հանդեպ, նա ուժեղ կերպար է, իր խոստումները կատարում է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։