Էջմիածնում դրիֆթ արած վարորդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը մայիսի 15-ի ուշ երեկոյան, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, երկարատև դրիֆթ է կատարել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։

Մայիսի 19-ի առավոտյան կարգազանց վարորդը ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Պարզվեց նաև, որ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենան վարել է չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Նախապատրաստված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment