«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025-2026 մրցաշրջանի արծաթե մեդալները։ Ֆուտբոլիստներից առաջինը պարգևատրվել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում «Կրասնոդարը» 66 միավորով գրավել էր երկրորդ տեղը՝ 2 միավոր զիջելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ 25-ամյա Սպերցյանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ https://factor.am/1020054.html