Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Անկախությունից ի վեր մենք Հայաստանից անընդհատ արտագաղթողներին ինչ-որ ձև քննադատել ենք, մեղադրել ենք ասելով՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Այս մասին քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ շատ հաճախ գնացել են՝ արտագաղթել են Հայաստանից՝ հացի հետևից. բայց ուրիշ հարց չենք տվել` բա հաց ինչի՞ չկա ժողովուրդ, բա պետությունն ինչի համար ենք ստեղծել, և հենց դա է խնդիրը եղել, որ մարդիկ ստիպված արտագաղթել են»,-նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ իրենք փոխել են փիլիսուփայությունը, ասելով․ «Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ՝ պետություն, այստեղ կաց»,:
Ըստ Փաշինյանի՝ պետությունը նրա համար չէ, որ մարդկանց տանի տառապանքների այլ պետությունը նրա համար հաց ստեղծելու գործիք է:
«Մենք 2018թ այս ճանապարհով ենք գնում և հասել ենք մի գիտակցության, որ պետությունը ոչ թե ինչ-որ պատմական ճշմարտություններ ապացուցելու մասին է այլ պետությունը այսօր մարդու կարիքները հոգալու, նրա անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու համար է»,-ասաց նա: