Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց. Նիկոլ Փաշինյան

Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ պետություն՝ այստեղ կաց. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անկախությունից ի վեր մենք Հայաստանից անընդհատ արտագաղթողներին ինչ-որ ձև քննադատել ենք, մեղադրել ենք ասելով՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Այս մասին քարոզարշավի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ շատ հաճախ գնացել են՝ արտագաղթել են Հայաստանից՝ հացի հետևից. բայց ուրիշ հարց չենք տվել` բա հաց ինչի՞ չկա ժողովուրդ, բա պետությունն ինչի համար ենք ստեղծել, և  հենց դա է խնդիրը եղել, որ  մարդիկ ստիպված արտագաղթել են»,-նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենք փոխել են փիլիսուփայությունը, ասելով․ «Այստեղ հայրենիք՝ այստեղ հաց, այստեղ՝ պետություն, այստեղ կաց»,:

Ըստ Փաշինյանի՝ պետությունը նրա համար չէ, որ մարդկանց տանի տառապանքների այլ պետությունը նրա համար  հաց ստեղծելու գործիք է:

«Մենք 2018թ այս ճանապարհով ենք գնում և հասել ենք մի գիտակցության, որ պետությունը  ոչ թե ինչ-որ պատմական ճշմարտություններ ապացուցելու մասին է այլ պետությունը այսօր մարդու կարիքները հոգալու, նրա անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու համար է»,-ասաց նա:

Leave a comment