«Ես եմ». Երևանում անվանականչ անցկացվեց ի հիշատակ 44–օրյա պատերազմում զոհված տղաների

https://arm.sputniknews.ru/20261109/es-em-erevanum-anvanakanch-anckacvec-i-hishatak-44orja-paterazmum-zvohvats-tghaneri-109132873.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109132585_240:0:1680:1080_1920x0_80_0_0_a311986667c92ff2f9285c9ce8846305.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, զոհ, ակցիա, երևան, անվանականչ, видео, արցախ, պատերազմ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, արցախյան պատերազմ

տեսանյութեր, տեսանյութ, զոհ, ակցիա, երևան, անվանականչ, видео, արցախ, պատերազմ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, արցախյան պատերազմ

Բաժանորդագրվել

Յուրաքանչյուր զոհվածի անուն հնչեցնելիս միջոցառման մասնակիցները վանկարկում էին` «ես եմ»։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանում անվանականչ անցկացվեց` ի հիշատակ 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց։

Անվանականչը սկսվեց ՀՀ օրհներգով և 1 րոպե լռությամբ։ Միջոցառման կազմակերպիչ, ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիշատակի արարողություն են իրականացնում։ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի մոտ հավաքվել էին զոհվածների ծնողները, հարազատները, ընկերները, մարտական ընկերները, այլ քաղաքացիներ։

«Մեր եղբայրներն ընկան հանուն հաղթանակած հայրենիքի ու հայրենի հողի։ Այսօր սգի և ցավի օր չէ, այսօր հիշատակի և մեծարման օր է, մենք այսօր նաև անվանականչ ենք անում։ Այսքան ժամանակ չեն կարդացվել մեր ընկած հերոսների անունները, միայն թվեր են հնչեցվել։ Այսօր` նոյեմբերի 9-ին, կհնչեցվեն անուններ այն մարդկանց, որոնք ընկել են հանուն հայրենիքի»,– ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանն ընդգծեց` պաշտոնական աղբյուրներում անունները հանրայնացված չեն, ուստի իրենք տարբեր աղբյուրներից են գտել դրանք։ Նա ներողություն խնդրեց բոլոր այն անձանցից, ում անունները չեն հնչեցվել, ու դիմեց ՀՀ իշխանությանը` հրապարակել ամբողջական ցանկը հետագայում նման խոչընդոտներից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այսօր նաև հայ ազգի պարտության օրն է ու զոհվածներին հիշելով պետք է բոլորը խոստանան` չեն մոռանալու նրանց գործն ու շարունակելու են այն։

Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում. ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում

Յուրաքանչյուր զոհվածի անուն հնչեցնելիս միջոցառման մասնակիցները վանկարկում էին` «ես եմ»։

Հիշեցնենք` 2020թ–ի սեպտեմբերի 27–ին ադրբեջանը ռազմական լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն պետք է երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, սակայն 2023–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, ինչի արդյունքում Արցախն օկուպացվեց ու հայաթափվեց։

Leave a comment