ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել գնահատողների աստիճանակարգություն սահմանելու մասին նախագծին


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը նպատակ ունի հստակեցնել ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակը, սահմանել նրանց պատասխանատվության չափորոշիչները և ապահովել մասնագիտական վերապատրաստման շարունակականությունն ու գործունեության բարելավումը: Նախաձեռնությամբ  ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն՝ կրտսեր, առաջատար և գլխավոր: Հստակ ամրագրվում է, թե որ խմբի գնահատողներն ինչ գնահատություն կարող են իրականացնել:


ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հայտնել է, որ  առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարվել են մի շարք տեխնիկական և բովանդակային բնույթի փոփոխություններ, որոնք իրականացվել են՝ ելնելով քննարկումներից:


Առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնության լրամշակված տարբերակին:

Դիտումների քանակ5

Leave a comment