ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը նպատակ ունի հստակեցնել ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակը, սահմանել նրանց պատասխանատվության չափորոշիչները և ապահովել մասնագիտական վերապատրաստման շարունակականությունն ու գործունեության բարելավումը: Նախաձեռնությամբ ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն՝ կրտսեր, առաջատար և գլխավոր: Հստակ ամրագրվում է, թե որ խմբի գնահատողներն ինչ գնահատություն կարող են իրականացնել:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարվել են մի շարք տեխնիկական և բովանդակային բնույթի փոփոխություններ, որոնք իրականացվել են՝ ելնելով քննարկումներից:
Առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնության լրամշակված տարբերակին:
Դիտումների քանակ5