Արմեն Փամբուխչյանը և Ամերիկյան համալսարանի նախագահը քննարկել են ՀԱՀ «Եռանկյունաձև» այգու կառուցապատման ծրագիրը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանի և փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՀ «Եռանկյունաձև» այգու կառուցապատման ծրագիրը, ինչպես նաև գլխավոր մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգմանն և երթևեկության կառավարմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել համալսարանի նոր մասնաշենքին, որի նախագծային աշխատանքներում ներգրավված են ամերիկացի ճարտարապետներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment