Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նյու Յորքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 56-ամյա կինը մահացել է բաց մնացած ջրատարի մեջ ընկնելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենի Միդթաուն շրջանում, երբ կինը կայանել է իր մեքենան և դուրս եկել դրանից։ Այդ պահին նա ոտք է դրել բաց մնացած ջրատարի վրա և ընկել մոտ 3 մետր խորություն ունեցող փոսը։
Տեղեկությունների համաձայն՝ ջրատարից դուրս եկող գոլորշին և վնասվածքները կարող էին հանգեցնել սրտի կանգի։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է։ Նյու Յորքի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը մանրամասն ուսումնասիրվում է, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։