ԱՄՆ Սենատը ութերորդ փորձից հավանություն է տվել օրինագծին, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները։
Փաստաթղթի օգտին քվեարկել է 50 սենատոր, դեմ՝ 47-ը։
Օրինագծի համաձայն՝ Իրանի դեմ ցանկացած հետագա ռազմական գործողություն պետք է նախապես հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից։
CBS News-ի փոխանցմամբ՝ սա գործընթացի միայն առաջին փուլն է։ Նույնիսկ եթե Կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունեն բանաձևը, ակնկալվում է, որ Թրամփը կկիրառի վետոյի իր իրավունքը։