Մի մարդ կա՝ մինչև տարեվերջ բոմժ է դառնալու․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ասել է, որ վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը լրտեսական ֆիլմ է հիշեցնում։

«Վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը լրտեսական բլոկբաստեր է հիշեցնում։ Բլոկբաստերային կինոյի մեջ ենք ապրում։ Պարզվում է, որ «կալուգացի օլիգարխը» օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է։ Որ ասում էի՝ ժողովո՛ւրդ, մի մարդ կա՝ մինչև տարեվերջ բոմժ է դառնալու, շատերը չափազանցություն էին համարում»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ տեսնելու ենք այդ պրոցեսը։ «Պրոցեսն արագանում է, և հիմա միջազգային հետաքննող մամուլը տվյալ ապացույցն է հրապարակել։ Այդ մարդիկ չեն էլ հերքում»,- շեշտել է նա։

Ըստ նրա՝ «այս լրտեսական բլոկբաստերի շրջանակում պատերազմի եռագլուխ կուսակցությունը կարելի է անվանել լրտեսական եռագլուխ կուսակցություն։

Leave a comment