«Բարբարոս մոնղոլներ, հազարամյա խոլերա»․ հույն եվրապատգամավորի սկանդալային հայտարարությունը Թուրքիայի հասցեին

Եվրոպական խորհրդարանում Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանգոսը հանդես է եկել Թուրքիայի դեմ ծայրահեղ կոշտ և սկանդալային հայտարարություններով։ Եվրախորհրդարանի ամբիոնից ունեցած իր ելույթում հույն քաղաքական գործիչը թուրքերին անվանել է «բարբարոս մոնղոլներ», որոնք, նրա պնդմամբ, կործանել են իրենց ճանապարհին հանդիպած բոլոր քաղաքակրթությունները։ Ֆրանգոսն օսմանյան տիրապետության դարաշրջանը բնութագրել է որպես «մեկ հազարամյակի խոլերա» և «մեկ հազարամյակի խավար»՝ Եվրոպական միությանը կոչ անելով անհապաղ անցնել գործնական քայլերի։  

Հույն պատգամավորը ԵՄ-ից պահանջել է անհապաղ և խիստ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ՝ քննադատելով Եվրոպայի շարունակական զիջողականությունը թուրքական ագրեսիվ քաղաքականության նկատմամբ։ Նրա հայտարարությունը հնչել է Աթենքի և Անկարայի միջև Էգեյան ծովում տարածքային վեճերի, միգրացիոն ճգնաժամի, հունական օդային ու ջրային տարածքների պարբերական խախտումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության շուրջ շարունակվող լարվածության ֆոնին։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment