Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ստորագրել են Ռուսաստանի և Չինաստանի միջև համատեղ հայտարարություն՝ համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման, բարիդրացիական, բարեկամական և համագործակցային հարաբերությունների խորացման վերաբերյալ։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում։
Նրանք նաև ստորագրել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման և նոր տիպի միջազգային հարաբերությունների մասին հռչակագիր։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ սա համապարփակ քաղաքական փաստաթուղթ է, որը ուրվագծում է Ռուսաստանի և Չինաստանի միջև բազմակողմանի երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի հիմնական զարգացման ուղիները, միջազգային օրակարգի հրատապ հարցերի ընդհանուր տեսլականը և գլոբալ գործերում համագործակցության հիմնական ձևաչափերը։
Սի Ծինպինը հայտնել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտուրը հունվարից ապրիլ ամիսներին աճել է գրեթե 20%-ով՝ չնայած արտաքին դժվար պայմաններին։
«Ռուսաստանը և Չինաստանը կարևոր առևտրային գործընկերներ են միմյանց համար»,- հայտարարել է Պուտինը։
«Մոսկվան և Պեկինը միասնական են միջազգային իրավունքի պաշտպանության հարցում և հավատարիմ են անկախ և ինքնաբավ քաղաքականությանը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։