Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Լատվիայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: