Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստն սկսվելուց առաջ Aravot.am-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար դիմել իրավապահ մարմիններին։
«Ի՞նչ նախաձեռնենք։ Նորմալ բուժման կարիք ունի այդ մարդը։ Մենք հո իր նման գործ տվող չենք։ Մենք նորմալ, տղամարդու պես պայքարում ենք և վստահ շարունակում ենք մեր քարոզարշավը»,- պատասխանեց Սամվել Կարապետյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ