Ռուսաստանում կայացել է Սու–57 երկտեղանի կործանիչի նախատիպի առաջին թռիչքը

Բաժանորդագրվել

Հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի երկտեղանի տարբերակը մարտական կառավարման ինքնաթիռի հնարավորություններ կունենա։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Կայացել է հինգերորդ սերնդի երկտեղանի Սու-57 կործանիչի նախատիպի առաջին փորձնական թռիչքը։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը։

«Մեկնարկել են հինգերորդ սերնդի երկտեղանի Սու-57 կործանիչի նախատիպի թռիչքային փորձարկումները», – ասել է Մանտուրովը։

Հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի երկտեղանի տարբերակը մարտական կառավարման ինքնաթիռի հնարավորություններ կունենա։

«Այս ինքնաթիռը, որը ստեղծել են մեր ավիաշինարարները, բացառիկ մարտական բնութագրերից բացի, օժտված կլինի նաև ուսումնամարտական և մարտական կառավարման ինքնաթիռի հնարավորություններով», – ասել է Մանտուրովը։

Թռիչքը տեղի է ունեցել ըստ նախատեսվածի՝ թռիչքային առաջադրանքի պահանջներին համապատասխան։

Սու-57 բազմաֆունկցիոնալ համալիրը նախատեսված է մարտական խնդիրների լայն շրջանակ կատարելու համար։ Այն կարող է խոցել օդային, ցամաքային և ծովային թիրախներ։ Ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում։ Կարող է ոչնչացնել թիրախները նույնիսկ ժամանակակից ՀՕՊ համակարգերի հակազդման պայմաններում։

Leave a comment