https://arm.sputniknews.ru/20261012/hajastan-khmbakcutjan-patgamavvornern-irani-despani-het-qnnarkel-en-haj-gerineri-harcy-108002336.html
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են հայ գերիների հարցը
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են հայ գերիների հարցը
Sputnik Արմենիա
Իրանի դեսպանը կարևորել է միջխորհրդարանական գործակցության ընդլայնումը՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական խմբերի դերը։ 12.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-12T18:33+0400
2026-10-12T18:33+0400
2026-10-12T18:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108002485_0:160:3070:1887_1920x0_80_0_0_0bb60474616773237eea1e17c730f01b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպմանը բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի և Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։Դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները դեսպանի հետ քննարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման ընթացքը։Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում հայ–իրանական հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։ Խալիլ Շիրղոլամին իր հերթին կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերի ամրապնդումը, պարբերական հանդիպումները և միջխորհրդարանական գործակցության ընդլայնումը՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական խմբերի դերը։Հավելենք, որ Իրանի դեսպանը ավելի վաղ հանդիպել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108002485_171:0:2900:2047_1920x0_80_0_0_cbeb614a57fe82f8b1dc1d747f659acf.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
Բաժանորդագրվել
Իրանի դեսպանը կարևորել է միջխորհրդարանական գործակցության ընդլայնումը՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական խմբերի դերը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպմանը բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի և Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Այս մասին հայտնել է
ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։
Դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Կողմերն անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ կարևորելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները դեսպանի հետ քննարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման ընթացքը։
Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում հայ–իրանական հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։
Խալիլ Շիրղոլամին իր հերթին կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերի ամրապնդումը, պարբերական հանդիպումները և միջխորհրդարանական գործակցության ընդլայնումը՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական խմբերի դերը։
Հավելենք, որ Իրանի դեսպանը ավելի վաղ հանդիպել էր
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամների հետ։