ՀՀ-ից զենքի արտահանումն առաջին անգամ 10 տարի առաջ էր, մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էլ՝ ՆԱՏՕ անդամ. Ավետիք Քերոբյան

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ ուրախացա Հայաստանից զենքի արտահանման լուրից։ Բայց լուրը հայտնողները ստում են այն բանում, որ սա առաջին անգամն է։ Առաջին անգամ 10 տարի առաջ էր, մի կտոր տեխնիկան էր մի քանի միլիոն դոլար, գնորդ երկիրն էլ ՆԱՏՕ անդամ։

«Լավին լավ ասողներին» հիշեցնեմ, որ այդ ընթացքում էս վարչախումբը լուծարել է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» համատեղ ձեռնարկությունը և հայ֊հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության հայկական բաժնետեր «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն։

Լեհաստանն ու Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, երկու ձեռնարկությունն էլ ռազմարդյունաբերության ոլորտում էին աշխատում։

Ձեռի հետ էլ այդ նույն լուրը հնչեցնող ԲՏ նախարարի ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության կոմիտեն առաջին 4 ամսում ծախսել է 0 դրամ, այն դեպքում, որ միայն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 850 միլիոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment