Դեսպան Հակոբյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերը, անդրադարձել ԻԻՀ շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին:

Դեսպան Հակոբյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի հարթել դիվանագիտության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ԻԻՀ շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև երախտագիտություն հայտնել ռազմական գործողությունների օրերին Հայաստանի կառավարության կողմից տրամադրված մարդասիրական աջակցության համար:

 

Իրանում ՀՀ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment