Վիճակը կրիտիկական է. Լիխաչովը` Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդարի վրա հարձակումների մասին

https://arm.sputniknews.ru/20260518/vitshaky-kritikakan-e-likhachvovy-zapvorvozhiei-aek-i-ev-energvodari-vra-hardzakumneri-masin-102313445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/762/85/7628577_12:0:2743:2048_1920x0_80_0_0_5ff568e42a72295edb38b8665c1e2014.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», էներգոդար, զապորոժիե, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», էներգոդար, զապորոժիե, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածների պատճառով ՄԱԳԱՏԷ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները կարող են տեղի ունենալ նախանշված ժամկետից՝ հուլիսից շուտ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կիևը Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդարի շրջանի վրա հարվածներով իրավիճակը հասցնում է աղետալի շեմի. բառացիորեն վերջին օրվա ընթացքում տասնյակ հարվածներ են եղել և՛ կայանի, և՛ քաղաքի տարածքում։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

«Զապորոժիեի ատոմակայանն ունի վեց բլոկ, այնտեղ հազարավոր տոննաներով նոր արտադրված ու արդեն օգտագործված վառելիք կա, ամենահամեստ գնահատականներով՝ մոտ 2600 տոննան անմիջապես կայանի տարածքում է։ Եվ, իհարկե, թիրախավորված հարվածն այդ գոտի ընկնելու դեպքում, հատկապես օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանում, տարածաշրջանային մասշտաբի ռիսկեր են առաջանում», – ասել է Լիխաչովը լրագրողներին։

Նա չի բացառել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի և նրա արբանյակ-քաղաք Էներգոդարի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների պատճառով Ռուսաստան-ՄԱԳԱՏԷ բանակցությունները, որոնք նախատեսված են հուլիսին, ավելի շուտ տեղի կունենան: Նրա խոսքով՝ ռադիացիոն ռիսկերն օրեցօր աճում են։

Ուկրաինայի զինված ուժերը նոր հարված են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաք Էներգոդարին

Կիևը վերջին օրվա ընթացքում տասնյակ հարվածներ է հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանին և նրա արբանյակ Էներգոդար քաղաքին: Բառացիորեն վերջին օրվա ընթացքում տասնյակ հարվածներ են եղել ինչպես կայանի, այնպես էլ քաղաքի վրա։ Քաղաքը 11 ժամով հոսանքազրկվել է, ներկայում էլեկտրասնուցումը վերականգնվել է։

Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդարի վրա հարձակումների թիվը մայիսի 8-11-ի զինադադարից հետո անընդհատ աճում է։

Leave a comment