Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել․ Փաշինյանին հունից հանած կնոջ դստեր գրառումը

Նիկոլ Փաշինյանին այսօր Արաբկիր վարչական շրջանում հունից հանած կնոջ դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը գրառում է կատարել․ 

«Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:

Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:

Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնե»լ:

Leave a comment