Հայաստանի կառուցապատման շուկան շարունակում է մնալ տնտեսության ամենաակտիվ և արագ զարգացող ուղղություններից մեկը։ Վերջին տարիներին Երևանում և մարզերում իրականացվում են տասնյակ նոր քաղաքաշինական ծրագրեր։ Շուկայի առաջարկն ընդլայնվում է, իսկ մրցակցությունն ստիպում կառուցապատողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել որակին, ենթակառուցվածքներին և գնորդի պահանջներին։
Եթե տարիներ առաջ բնակարան ընտրելիս հիմնական չափանիշը պարզապես հասցեն էր, ապա այսօր գնորդներն ուշադրություն են դարձնում շատ ավելի լայն շրջանակի հարցերի՝ շենքի որակին, էներգաարդյունավետությանը, բակային միջավայրին, տրանսպորտային հասանելիությանը, առևտրային ենթակառուցվածքներին և, իհարկե, ներդրումային գրավչությանը։
Այս ֆոնին հետաքրքիր օրինակ է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացված Zeytun Build բնակելի համալիրը, որը կարելի է դիտարկել որպես հաջողությամբ ավարտված քաղաքաշինական ծրագրերից մեկը։
Պարույր Սևակի փողոցում, Yerevan City առևտրի կենտրոնի անմիջական հարևանությամբ կառուցված համալիրը այսօր արդեն ամբողջությամբ կանգուն է և բնակեցված։ Ավելի քան 300 բնակարաններից մեծ մասն արդեն վաճառված է, իսկ բնակիչները փաստացի ձևավորել են ակտիվ բնակելի համայնք։
Սա Zeytun Build-ի կարևոր առանձնահատկություններից մեկն է։ Խոսքը ոչ թե ապագայի խոստումների, այլ արդեն կյանքի կոչված նախագծի մասին է։ Այստեղ գնորդը տեսնում է պատրաստ արդյունքը՝ ավարտված շենքեր, բնակեցված միջավայր, գործող քաղաքային ենթակառուցվածքներ և ձևավորված բնակելի կյանք։
Մանրամասները՝ տեսանյութում.