Իրենց երազանքը մնալու է անկատար. Փաշինյանը կրկին սպառնաց

Բաժանորդագրվել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր Երևանի Դավթաշեն համայնքում էր։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ԱԺ ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երազելու են Հայաստանից փախչելու մասին։ Այս մասին այսօր Երևանի Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Իրանց երազանքը մնալու է անկատար, իրանք չեն կարողանալու Հայաստանից փախնեն, որովհետեւ ՀՀ–ն բերելու է իրենց պատասխանատվության, այնպես ինչպես մինչև հիմա բերել է»,– ասաց նա։

Անդրադառնալով երեկ Տաշիր քաղաքում տեղի ունեցած դեպքին նա վստահեցրեց, որ բոլոր կազմակերպիչները պատժվելու են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։

«Իրանք էնքան լկտիացել են, որ կարծում են արձակուրդում գտնվող պաշտպանության նախարարի ճանապարհը կարող են կտրել։ Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ, որ պետության համը բերանդ ա մնալու, բայց դու ոնց որ գծերը անցնում ես և ոչ թե պետության համն ա բերանդ մնալու այլ պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես»,– ասաց Փաշինյանը։

Leave a comment