ՀՀ իշխանությունն ընտրություններից առաջ ռուսախոս ֆեյքեր է «բուծել». ո՞րն է նպատակը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260516/hh-ishkhanutjunn-yntrutjunneric-araj-rusakhvos-fejqer-e-butsel-vorn-e-npataky-zlm–102250082.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100508258_21:0:1478:1093_1920x0_80_0_0_b2f78e90b8ad13897eda8018ba2b72eb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իշխանություն, ֆեյք, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ

իշխանություն, ֆեյք, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ

Բաժանորդագրվել

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7–ին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է «բուծել», որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի, տեսանյութերի տակ՝ իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին և հատկապես Փաշինյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Այս «հանճարեղ» գաղափարն, ըստ թերթի, իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․

Նախ ցույց տալու համար, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենևին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել և երկրպագել» Նիկոլ Փաշինյանին:

Եվ երկրորդ` տպավորություն գործելու, թե ՌԴ-ում ապրողներին եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միևնույնն է` նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։

«Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու»,–գրում է «Հրապարակը»։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment