Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է երկրների ցուցակ՝ հիմնված մեկ շնչին ընկնող ալկոհոլի սպառման տվյալների վրա։ Ռումինիան համարվում է ալկոհոլի սպառման առաջատար երկիրը․ այն գլխավորում է ցուցակը՝ մեկ շնչի հաշվով տարեկան 17.1 լիտր ցուցանիշով:
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանը հետխորհրդային երկրների շարքում առաջատարն է՝ մեկ շնչի հաշվով 15.5 լիտր ալկոհոլի սպառմամբ, երկրորդ տեղում է Լատվիան 14,7 լիտրով, իսկ երրորդում Մոլդովան՝ 14,1 ցուցանիշով։
Հայաստանը հետխորհրդային 15 երկրների շարքում պահպանում է ալկոհոլի օգտագործման չափավոր մակարդակը՝ յուրաքանչյուր շնչին 4.3 լիտր՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։