Հայաստանը ստորին հորիզոնակններում է ալկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է երկրների ցուցակ՝ հիմնված մեկ շնչին ընկնող ալկոհոլի սպառման տվյալների վրա։ Ռումինիան համարվում է ալկոհոլի սպառման առաջատար երկիրը․ այն գլխավորում է ցուցակը՝ մեկ շնչի հաշվով տարեկան 17.1 լիտր ցուցանիշով:

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանը հետխորհրդային երկրների շարքում առաջատարն է՝ մեկ շնչի հաշվով 15.5 լիտր ալկոհոլի սպառմամբ, երկրորդ տեղում է Լատվիան 14,7 լիտրով, իսկ երրորդում Մոլդովան՝ 14,1 ցուցանիշով։

Հայաստանը հետխորհրդային 15 երկրների շարքում պահպանում է ալկոհոլի օգտագործման չափավոր մակարդակը՝  յուրաքանչյուր շնչին 4.3 լիտր՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։

Leave a comment