Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կուղարկվի ցորեն

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից մայիսի 15-ին ցորեն կուղարկվի Հայաստան։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիր կհասցվի 977 տոննա ընդհանուր քաշով 14 վագոն ցորեն։

Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից, Բոյուք-Քյասիք կայարանով կանցնի Վրաստան, իսկ այնտեղից կուղևորվի Հայաստան։

Leave a comment