Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից մայիսի 15-ին ցորեն կուղարկվի Հայաստան։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիր կհասցվի 977 տոննա ընդհանուր քաշով 14 վագոն ցորեն։
Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից, Բոյուք-Քյասիք կայարանով կանցնի Վրաստան, իսկ այնտեղից կուղևորվի Հայաստան։