Ձնախառն անձրև, բուք․ եղանակի տեսություն

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (04.02-08.02.2026թ.)

   

Երևան քաղաքում՝

Փետրվարի 4-ին կեսօրից հետո, 7-9-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ի ցերեկը 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

 

Երևան քաղաքի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        14.5°C (2018թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա           – 24.6°C (1972թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       -2.8°C

Leave a comment