https://arm.sputniknews.ru/20261029/qp-nakhkin-patgamavvor-lilit-stepanjany-nshanakvec-kvotajqi-marzpet-108642340.html
ՔՊ–ի նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ
ՔՊ–ի նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ
Sputnik Արմենիա
Լիլիթ Ստեփանյանը 2018թ-ին Հրազդան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է եղել։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T12:10+0400
2026-10-29T12:10+0400
2026-10-29T12:14+0400
լիլիթ ստեփանյան
կոտայք
կոտայքի մարզ
մարզպետ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105322543_0:0:1600:901_1920x0_80_0_0_7fda1bf23f28c8d0052c8eaf9b8fc06a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ։ Համապատասպան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշենք, որ դեռ հոկտեմբերի 20–ին գրել էինք, որ նման որոշում է կայացվել ՔՊ-ի վարչության նիստում։ Այս տեղեկությունն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառվում է, սակայն Լիլիթ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցներում նշում էր, թե նման տեղեկություններ ինքը չունի։Լիլիթ Ստեփանյանը 45 տարեկան է, ծնվել է Հրազդանում։ 2018թ-ին Հրազդան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է եղել։ Արդեն շուրջ 8 տարի է՝ պատգամավոր է։Հավելենք, որ Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը հուլիսին պաշտոնից ազատվել էր պատգամավորական մանդատ ստանալու համար։
կոտայք
կոտայքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105322543_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0a4754df8338caa58a6887d5ef7d5e2c.jpg.webp
լիլիթ ստեփանյան, կոտայք, կոտայքի մարզ, մարզպետ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
լիլիթ ստեփանյան, կոտայք, կոտայքի մարզ, մարզպետ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Լիլիթ Ստեփանյանը 2018թ-ին Հրազդան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է եղել։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ։ Համապատասպան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Լիլիթ Ստեփանյանին նշանակել ՀՀ Կոտայքի մարզպետ»,– նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Լիլիթ Ստեփանյանը 45 տարեկան է, ծնվել է Հրազդանում։ 2018թ-ին Հրազդան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է եղել։ Արդեն շուրջ 8 տարի է՝ պատգամավոր է։
Հավելենք, որ Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը հուլիսին պաշտոնից ազատվել էր պատգամավորական մանդատ ստանալու համար։