Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետ


Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:


 


Վոլոդյա Սամվելի Մուրադյանի կենսագրությունը


Ծնվել է 1987 թվականի հունվարի 24-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում:


Աշխատանքային գործունեություն


2024-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ,


2021-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,


2017-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,


2015-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,


2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,


2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։


2009-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ։


2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:


Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:


 


Այլ տվյալներ


Ամուսնացած է, ունի երեք երեխա:


 

Դիտումների քանակ6

Leave a comment