https://arm.sputniknews.ru/20260514/zvartnvoc-odanavakajanic-durs-ekats-ev-anhetacats-rus-kiny-hajtnabervel-e-102175879.html
«Զվարթնոց» օդանավակայանից դուրս եկած և անհետացած ռուս կինը հայտնաբերվել է
«Զվարթնոց» օդանավակայանից դուրս եկած և անհետացած ռուս կինը հայտնաբերվել է
Sputnik Արմենիա
Կինը հայտնաբերվել է հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T14:56+0400
2026-05-14T14:56+0400
2026-05-14T15:00+0400
հայաստան
«զվարթնոց» օդանավակայան
կին
ռուս
երևան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_0:0:1920:1080_1920x0_80_0_0_964601728ef512a745c9c7150a05e30b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած, ապա այնտեղից դուրս եկած և անհետացած ռուս կինը` Լյուդմիլա Լևանովան, հայտնաբերվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ազգությամբ ռուս 69-ամյա Լյուդմիլա Լևանովան մայիսի 13–ի առավոտյան ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, դուրս է եկել այնտեղից, ապա անհետացել։ Նա Մոսկվայից պետք է Քիշնև մեկներ, ու Երևանում (որպես տարանցիկ քաղաք) պետք է մնար 1.5 ժամ։Այժմ Լյուդմիլա Լևանովան «Զվարթնոցի» ոստիկանության բաժնում է։Հիշեցնենք` Լևանովայի դուստրը` Աննան, սոցցանցերում հայտնել էր, որ մայրը Մոսկվայից Երևան է ժամանել մայիսի 13-ին` առավոտյան ժամը 06։34-ին, «FlyOne Արմենիա» ավիաընկերության թռիչքով։ Թոշակառու կնոջը պետք է դիմավորեին օդանավակայանի ուղեկցորդները` տեղափոխման հարցում օգնելու համար։Ըստ սոցցանցերում տարածված լուրերի` կինը տառապում է դեմենցիայով։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_bae7d9215458c34f6f4183f91e354155.jpg.webp
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, կին, ռուս, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, կին, ռուս, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Կինը հայտնաբերվել է հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում։
«Համայնքային ոստիկանության «Զվարթնոցի» բաժինն ահազանգ է ստացել է կնոջ անհետանալու վերաբերյալ։ Տարված հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին»,– ասացին նախարարությունից։
Այժմ Լյուդմիլա Լևանովան «Զվարթնոցի» ոստիկանության բաժնում է։
Հիշեցնենք` Լևանովայի դուստրը` Աննան, սոցցանցերում հայտնել էր, որ մայրը Մոսկվայից Երևան է ժամանել մայիսի 13-ին` առավոտյան ժամը 06։34-ին, «FlyOne Արմենիա» ավիաընկերության թռիչքով։ Թոշակառու կնոջը պետք է դիմավորեին օդանավակայանի ուղեկցորդները` տեղափոխման հարցում օգնելու համար։
Ըստ սոցցանցերում տարածված լուրերի` կինը տառապում է դեմենցիայով։