ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի

https://arm.sputniknews.ru/20260513/aph-mijkhvorhrdaranakan-vehazhvoghvovy-azh-yntrutjunnerum-ditvordakan-araqelutjun-kirakanacni-102140694.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28005576_89:0:1513:1068_1920x0_80_0_0_e1c419afbf98a4c4409753265c1518a7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հայաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)

Բաժանորդագրվել

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նրանց ներկայացրել է ՀՀ օրենսդրական կարգավորումները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մայիսի 13-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հյուրընկալվել են առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն, Ռոման Ամբուցևը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նրանց ներկայացրել է ՀՀ օրենսդրական կարգավորումները։

Անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment