https://arm.sputniknews.ru/20260513/inch-e-cankanum-pvokhel-nvor-uzhy-azhum-marutjany-parzabanum-e-102134887.html
Ի՞նչ է ցանկանում փոխել «Նոր ուժը» ԱԺ–ում. Մարությանը պարզաբանում է
Ի՞նչ է ցանկանում փոխել «Նոր ուժը» ԱԺ–ում. Մարությանը պարզաբանում է
Sputnik Արմենիա
Հայկ Մարությանը վստահ է` «Նոր ուժ» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը հաղթահարելու է։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T17:40+0400
2026-05-13T17:40+0400
2026-05-13T17:40+0400
հայկ մարության
քարոզարշավ
ազգային ժողովի ընտրություններ
նոր ուժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102135752_0:0:1600:900_1920x0_80_0_0_0379af0cbec30de62648b9991aca5eb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Նոր ուժ» կուսակցությունը ցանկանում է քաղաքականություն մուտք գործել և հայտնվել խորհրդարանում, որպեսզի քաղաքական խոսքը փոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը քարոզարշավն այսօր իրականացնում է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։Նա ընդգծեց, որ այսօր քաղաքական խոսքի մակարդակը ցածր է։ Խոսելով խորհրդարանում հայտնվելու իրենց հնարավորությունից` քաղաքական գործիչը նշեց` տոկոսներ չի ասի, բայց վստահեցրեց` անցողիկ շեմը կհաղթահարեն։ Նա նշեց, որ իրենք 2 ծրագիր ունեն` մինիմում և մաքսիմում։ Մինիմում ծրագիրը` խորհրդարանում հայտնվելն է` ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու համար, իսկ մաքսիմումը իշխանափոխությունն է։ Մարությանը խնդրեց և կոչ արեց ժողովրդին` հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության։Լրագրողի հարցին` արդյոք իշխանության կողմից կալանավորվելու վախեր չունի, Մարությանը շեշտեց` ամեն ինչ էլ կարող է լինել, բայց իրենք բոլոր քայլերն անում են օրենքի սահմաններում, հետևում են ԿԸՀ ցուցումներին։ Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102135752_400:0:1600:900_1920x0_80_0_0_7d4ca4acc7e2b3a1cbf32bb2dbabe183.jpg.webp
հայկ մարության, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ, նոր ուժ
հայկ մարության, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ, նոր ուժ
Հայկ Մարությանը վստահ է` «Նոր ուժ» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը հաղթահարելու է։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Նոր ուժ» կուսակցությունը ցանկանում է քաղաքականություն մուտք գործել և հայտնվել խորհրդարանում, որպեսզի քաղաքական խոսքը փոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը քարոզարշավն այսօր իրականացնում է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։
Նա ընդգծեց, որ այսօր քաղաքական խոսքի մակարդակը ցածր է։
«Այն, ինչ այս 5 տարում կատարվում է մեր Ազգային ժողովում, կարծում եմ հարիր չէ հայ ժողովրդին և պետությանը։ Պետք է մակարդակը բարձրացնել»,– ասաց Մարությանը։
Խոսելով խորհրդարանում հայտնվելու իրենց հնարավորությունից` քաղաքական գործիչը նշեց` տոկոսներ չի ասի, բայց վստահեցրեց` անցողիկ շեմը կհաղթահարեն։ Նա նշեց, որ իրենք 2 ծրագիր ունեն` մինիմում և մաքսիմում։ Մինիմում ծրագիրը` խորհրդարանում հայտնվելն է` ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու համար, իսկ մաքսիմումը իշխանափոխությունն է։
Մարությանը խնդրեց և կոչ արեց ժողովրդին` հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության։
Լրագրողի հարցին` արդյոք իշխանության կողմից կալանավորվելու վախեր չունի, Մարությանը շեշտեց` ամեն ինչ էլ կարող է լինել, բայց իրենք բոլոր քայլերն անում են օրենքի սահմաններում, հետևում են ԿԸՀ ցուցումներին։
«Իշխանությունը չի կարող մեզ կալանավորել, եթե «բեսպրիդել» չլինի։ Մեզ մոտ ավտորիտարիզմ և դիկտատուրա չէ, բայց եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք մոտենալ այդ շեմին։ Հուսամ, որ ամբողջ ընտրական պրոցեսն օրենքի սահմաններում կանցնի, իշխանությունները նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում»,– ասաց Մարությանը։