Ի՞նչ է ցանկանում փոխել «Նոր ուժը» ԱԺ–ում. Մարությանը պարզաբանում է

https://arm.sputniknews.ru/20260513/inch-e-cankanum-pvokhel-nvor-uzhy-azhum-marutjany-parzabanum-e-102134887.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102135752_400:0:1600:900_1920x0_80_0_0_7d4ca4acc7e2b3a1cbf32bb2dbabe183.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ մարության, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ, նոր ուժ

հայկ մարության, քարոզարշավ, ազգային ժողովի ընտրություններ, նոր ուժ

Բաժանորդագրվել

Հայկ Մարությանը վստահ է` «Նոր ուժ» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու անցողիկ շեմը հաղթահարելու է։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Նոր ուժ» կուսակցությունը ցանկանում է քաղաքականություն մուտք գործել և հայտնվել խորհրդարանում, որպեսզի քաղաքական խոսքը փոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը քարոզարշավն այսօր իրականացնում է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։

Նա ընդգծեց, որ այսօր քաղաքական խոսքի մակարդակը ցածր է։

«Այն, ինչ այս 5 տարում կատարվում է մեր Ազգային ժողովում, կարծում եմ հարիր չէ հայ ժողովրդին և պետությանը։ Պետք է մակարդակը բարձրացնել»,– ասաց Մարությանը։

Խոսելով խորհրդարանում հայտնվելու իրենց հնարավորությունից` քաղաքական գործիչը նշեց` տոկոսներ չի ասի, բայց վստահեցրեց` անցողիկ շեմը կհաղթահարեն։ Նա նշեց, որ իրենք 2 ծրագիր ունեն` մինիմում և մաքսիմում։ Մինիմում ծրագիրը` խորհրդարանում հայտնվելն է` ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու համար, իսկ մաքսիմումը իշխանափոխությունն է։

Մարությանը խնդրեց և կոչ արեց ժողովրդին` հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության։

Լրագրողի հարցին` արդյոք իշխանության կողմից կալանավորվելու վախեր չունի, Մարությանը շեշտեց` ամեն ինչ էլ կարող է լինել, բայց իրենք բոլոր քայլերն անում են օրենքի սահմաններում, հետևում են ԿԸՀ ցուցումներին։

«Իշխանությունը չի կարող մեզ կալանավորել, եթե «բեսպրիդել» չլինի։ Մեզ մոտ ավտորիտարիզմ և դիկտատուրա չէ, բայց եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք մոտենալ այդ շեմին։ Հուսամ, որ ամբողջ ընտրական պրոցեսն օրենքի սահմաններում կանցնի, իշխանությունները նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում»,– ասաց Մարությանը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment