https://arm.sputniknews.ru/20260513/rusastan-tsirani-ev-jermuki-artahanman-het-kapvats-khndirner-chkan-ev-chen-lini-papvojan-102133779.html
Ծիրանի և «Ջերմուկի»` Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի. Պապոյան
Ծիրանի և «Ջերմուկի»` Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի. Պապոյան
Sputnik Արմենիա
Պապոյանը վստահեցրեց, որխաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T17:11+0400
2026-05-13T17:11+0400
2026-05-13T17:12+0400
գևորգ պապոյան
ջերմուկ
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
արտահանում
միրգ
ծիրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101399302_0:0:1600:901_1920x0_80_0_0_a7e2bf29575ba62eea64130c44fa78bb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի` դեպի ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ Արագածոտնի մարզի Ապարան կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց արձակուրդում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ծիրանի հնարավոր բերքի ձախողման և Ռուսաստան արտահանման ռիսկերի մասին հարցին։ Ծիրանի մատակարարման սեզոնը դեռ չի սկսվել, սակայն, ըստ Պապոյանի,ռուսական շուկայում առկա իրավիճակը կարելի է գնահատել կոնյակի և կոնյակի սպիրտի արտահանման դինամիկայով: Այս համատեքստում նա նաև վստահեցրեց, որ հիմա կոնյակ ավելի շատ է արտահանվում, քան անցյալ տարի։ Պնդեց` խաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։ Ինչ վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրի արտահանմանը, ապա էկոնոմիկայի նախարարը շեշտեց` այն ծավալը, որի հետ խնդիր է առաջացել, դրանից տասնապատիկ անգամ շատ ծավալներով հետո արտահանվել է։«Օրինակ` ասում եք 300 000 շիշ, դա նշանակում է, որ ՀՀ չափահաս բնակչության 15%-ը օրական 1 շիշ է խմում։ Ընդամենըայդքանն է։ Խնդիր չկա, մենք միլիոններով արտահանում ենք»,– վստահեցրեց Պապոյանը։Հիշեցնենք, որ «Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել էր Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով. նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։
ջերմուկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/19/101399302_179:0:1600:1066_1920x0_80_0_0_64d8876bfa7183d12d529da466ce5f4c.jpg.webp
գևորգ պապոյան, ջերմուկ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արտահանում, միրգ, ծիրան
գևորգ պապոյան, ջերմուկ, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արտահանում, միրգ, ծիրան
Պապոյանը վստահեցրեց, որխաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի` դեպի ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն լինի։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ Արագածոտնի մարզի Ապարան կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց արձակուրդում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ծիրանի հնարավոր բերքի ձախողման և Ռուսաստան արտահանման ռիսկերի մասին հարցին։
«Ծիրանի արտահանման խնդիր չկա և չի կարող լինել։ Այն ազատորեն գնում և գնալու է ռուսական և ԵԱՏՄ շուկա»,– ասաց Պապոյանը։
Ծիրանի մատակարարման սեզոնը դեռ չի սկսվել, սակայն, ըստ Պապոյանի,ռուսական շուկայում առկա իրավիճակը կարելի է գնահատել կոնյակի և կոնյակի սպիրտի արտահանման դինամիկայով: Այս համատեքստում նա նաև վստահեցրեց, որ հիմա կոնյակ ավելի շատ է արտահանվում, քան անցյալ տարի։ Պնդեց` խաղողի մթերման խնդիր էլ չի լինելու, մրգերն ու ջերմոցային բոլոր արտադրանքներն արտահանվում են ԵԱՏՄ։
Ինչ վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրի արտահանմանը, ապա էկոնոմիկայի նախարարը շեշտեց` այն ծավալը, որի հետ խնդիր է առաջացել, դրանից տասնապատիկ անգամ շատ ծավալներով հետո արտահանվել է։
«Օրինակ` ասում եք 300 000 շիշ, դա նշանակում է, որ ՀՀ չափահաս բնակչության 15%-ը օրական 1 շիշ է խմում։ Ընդամենըայդքանն է։ Խնդիր չկա, մենք միլիոններով արտահանում ենք»,– վստահեցրեց Պապոյանը։