50 000 դոլարի ապրանք են բերել, չգիտեն` ինչ անեն. Երևանում կրկին կրպակներ կապամոնտաժեն

https://arm.sputniknews.ru/20261009/50-000-dvolari-apranq-en-berel-chgiten-inch-anen-erevanum-krkin-krpakner-kapamvontazhen-107894614.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, կրպակ, ապամոնտաժում, աջափնյակ

հայաստան, երևան, կրպակ, ապամոնտաժում, աջափնյակ

Բաժանորդագրվել

Տնտեսվարողները և տարածքների սեփականատերերը բողոքի ակցիա են անում` պահանջելով ժամանակ տրամադրել, բայց թաղապետարանից հայտնել են` 4 օր ժամանակ կա։ Սեփականատերերից մեկը վստահեցնում է` իրենց տարածքներն օրինական են, սեփականության վկայականներ կան։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 4 օրից կրկին կրպակներ են ապամոնտաժելու, տնտեսվարողներն ու տարածքների սեփականատերերը բողոքի ակցիա են անում։

«Այս տարածքները հայրս ու հորեղբայրներս են սարքել դեռ 20-25 տարի առաջ` ձուկ վաճառելով։ Հետո իշխանությունները թույլ են տվել, մենք էլ սարքել ենք խանութները, սեփականության վկայականները կան։ Այժմ տարածքները վարձակալության ենք հանձնել։ Մոտ 20-25 օր առաջ թաղապետարանից եկան ու ասացին, որ պետք է քանդեն բոլոր խանութները, բայց մեզ վստահեցրին, որ մեր տարածքները չեն քանդելու, քանի որ օրինական են։ Երկու օր առաջ արդեն հայտնեցին, որ ամբողջը պետք է քանդվի, բայց հիմքը ո՞րն է։ Մինչ այդ այստեղ քանդել էին որոշ տարածքներ, մեկն էլ մերն էր, որ անօրինական էր, ձայն չհանեցինք, բայց հիմա չենք հասկանում` ինչու է սա արվում»,– ասաց մի քանի տարածքի սեփականատեր Դավիթ Նահապետյանը։

Նա նշեց, որ թաղապետարան են գնացել և՛ իրենք, և՛ տարածքների վարձակալները, բայց այնտեղից պնդել են` բոլոր տարածքները քանդվելու են, ժամանակ էլ չեն տալիս։

Ըստ Նահապետյանի` այս խանութների ապամոնտաժման խնդիրներից մեկն էլ այն է, որ երբ մոտ 20 օր առաջ ասվել է` չեն քանդելու տարածքները, խոշոր չափերով ապրանք են գնել այս ընթացքում։ Նրա խոսքով` տնտեսվարողներից մեկը 50 000 դոլարի ապրանք է ներկրել Չինաստանից, մեկ ուրիշն էլ` այլ երկրից է մեծ գումարի ապրանք բերել, ու հիմա չգիտեն` ինչ անեն։

Միևնույն ժամանակ Նահապետյանը նշեց, որ իր և մյուս սեփականատերերի հողի վարձակալության պայմանագրի ժամկետները լրացել են (2018 և 2020 թթ–ին), բայց դրանք չեն երկարացվել, բայց անշարժ գույքը սեփական է` Կադաստրում հաստատված։ Սեփականատերը վստահեցրեց` դիմել են ժամկետները երկարաձգելու համար, բայց առանց որևէ պատճառի դրանք չեն երկարացվել։

«Իրենք ասում են` համայնքային հողի վրա է ու գերակա շահ է, բայց մեր սեփականությունն է։ Պահանջում ենք, որ փոխհատուցեն դրա համար։ Թող դատարանի թույլտվություն բերեն, որ թույլատրվել է մեր սեփականություն համարվող տարածքները քանդել։ Մեզ ոչ մի այլ տարածք չեն առաջարկում, մենք էլ դեռ այս ամենը չենք հասցրել գնահատել, որ իմանանք մեր վնասների չափը»,– ասաց Նահապետյանը։

Ըստ նրա` խոսակցություններ են շրջանառվում, որ այդ տարածքներում և դրանց հետևի հատվածներում շենքեր են կառուցվելու, բայց թաղապետարանից էլ ասել են` տարածքը կանաչապատելու են։

Հավաքվածները նշեցին` այս տարածքները քանդելով մոտ 100-150 անձ եկամտից զրկվելու է։ Շեշտեցին` օրինակ հացի փռում 30 մարդ է աշխատում, բոլորն էլ ընտանիքներ ունեն։

Վարձակալներից Էֆիկ Ֆահրադյանը նշեց, որ ինքը հագուստի խանութ ունի, ձմեռվա սեզոնի համար արդեն գնումներ է կատարել, ապրանքը ճանապարհին է, բայց իրենց մերժել են հավելյալ ժամանակ տրամադրել։ Թաղապետարանից ասել են, որ չեն կարող մինչև տարեվերջ ժամանակ տալ, որպեսզի տնտեսվարողները կարողանան իրենց համար համապատասխան վարձավճարով այլ տարածքներ գտնել։ Ֆահրադյանի խոսքով` 20 օր առաջ, երբ ասել են, որ իրենց խանութները չեն քանդվելու, ապրանք գնելու համար վարկ է վերցրել ու հիմա իր խոսքով` փաստի առաջ է կանգնած։

Leave a comment