Նիդեռլանդների խորհրդարանը կողմ է, որ Քանյե Ուեսթին թույլ չտան մուտք գործել երկիր

https://arm.sputniknews.ru/20260512/niderlandneri-khvorhrdarany-kvoghm-e-vor-qanje-uestin-tujl-chtan-mutq-gvortsel-erkir-102090854.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37415979_55:0:1546:1118_1920x0_80_0_0_d2eb4b057d4b25723a0fbce25fdbc4aa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիդեռլանդներ, քանյե ուեսթ, խորհրդարան

նիդեռլանդներ, քանյե ուեսթ, խորհրդարան

Բաժանորդագրվել

Ամերիկացի ռեփերի ելույթը նախատեսված է հունիսի 6-ին Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Նիդերլանդների խորհրդարանի անդամների մեծ մասն այսօր հանդես է եկել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր արգելելու օգտին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «RTL Nieuws» հեռուստաալիքին։

Ամերիկացի ռեփերի ելույթը նախատեսված է հունիսի 6-ին Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Քանյե Ուեսթի՝ Նիդեռլանդներ մուտքի արգելքի օգտին հանդես են եկել իշխող կոալիցիայի բոլոր 3 կուսակցությունները՝ «Դեմոկրատներ 66»-ը (D66), «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» (VVD) և «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ»-ը (CDA), ինչպես նաև Ազատության կուսակցությունը (PVV), «Ֆերմերային-քաղաքացիական շարժումը» (BBB), Ռեֆորմացիոն կուսակցությունը (SGP), JA21-ը, Կենդանիների պաշտպանության կուսակցությունը (PvdD) և այլն:

Ավելի վաղ Նիդեռլանդների կառավարությունը խոստացել էր ուսումնասիրել այդ հարցը, բայց նշել էր, որ մուտքն արգելելու համար պետք է հիմնավոր պատճառ լինի, օրինակ` հասարակական կարգին կամ անվտանգությանը սպառնացող վտանգ:

Հիշեցնենք` ոչ վաղ անցյալում Քանյե Ուեսթը հանդես էր գալիս հակասեմական արտահայտություններով, ժեստերով և գործողություններով, այդ թվում` իր ապրանքանիշի հագուստի վրա տեղադրելով սվաստիկայի պատկեր: Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ Հիտլերի մեջ որոշակի բաներ է սիրում։

Այս տարեսկզբին նա «Wall Street Journal»-ի էջերում հայտարարություն տարածեց՝ ներողություն խնդրելով իր պահվածքի համար, դա պայմանավորելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, այդ թվում՝ երկբևեռ խանգարմամբ։

Leave a comment