https://arm.sputniknews.ru/20260512/niderlandneri-khvorhrdarany-kvoghm-e-vor-qanje-uestin-tujl-chtan-mutq-gvortsel-erkir-102090854.html
Նիդեռլանդների խորհրդարանը կողմ է, որ Քանյե Ուեսթին թույլ չտան մուտք գործել երկիր
Նիդեռլանդների խորհրդարանը կողմ է, որ Քանյե Ուեսթին թույլ չտան մուտք գործել երկիր
Sputnik Արմենիա
Ամերիկացի ռեփերի ելույթը նախատեսված է հունիսի 6-ին Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում: 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T19:02+0400
2026-05-12T19:02+0400
2026-05-12T19:05+0400
նիդեռլանդներ
քանյե ուեսթ
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37415979_0:109:1600:1009_1920x0_80_0_0_a1fb8bf613825c9b3f8bb6a6c0248692.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Նիդերլանդների խորհրդարանի անդամների մեծ մասն այսօր հանդես է եկել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր արգելելու օգտին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «RTL Nieuws» հեռուստաալիքին։Ամերիկացի ռեփերի ելույթը նախատեսված է հունիսի 6-ին Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում:Հեռուստաալիքի տվյալներով՝ Քանյե Ուեսթի՝ Նիդեռլանդներ մուտքի արգելքի օգտին հանդես են եկել իշխող կոալիցիայի բոլոր 3 կուսակցությունները՝ «Դեմոկրատներ 66»-ը (D66), «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» (VVD) և «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ»-ը (CDA), ինչպես նաև Ազատության կուսակցությունը (PVV), «Ֆերմերային-քաղաքացիական շարժումը» (BBB), Ռեֆորմացիոն կուսակցությունը (SGP), JA21-ը, Կենդանիների պաշտպանության կուսակցությունը (PvdD) և այլն:Ավելի վաղ Նիդեռլանդների կառավարությունը խոստացել էր ուսումնասիրել այդ հարցը, բայց նշել էր, որ մուտքն արգելելու համար պետք է հիմնավոր պատճառ լինի, օրինակ` հասարակական կարգին կամ անվտանգությանը սպառնացող վտանգ:Հիշեցնենք` ոչ վաղ անցյալում Քանյե Ուեսթը հանդես էր գալիս հակասեմական արտահայտություններով, ժեստերով և գործողություններով, այդ թվում` իր ապրանքանիշի հագուստի վրա տեղադրելով սվաստիկայի պատկեր: Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ Հիտլերի մեջ որոշակի բաներ է սիրում։Այս տարեսկզբին նա «Wall Street Journal»-ի էջերում հայտարարություն տարածեց՝ ներողություն խնդրելով իր պահվածքի համար, դա պայմանավորելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, այդ թվում՝ երկբևեռ խանգարմամբ։
նիդեռլանդներ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0b/37415979_55:0:1546:1118_1920x0_80_0_0_d2eb4b057d4b25723a0fbce25fdbc4aa.jpg.webp
նիդեռլանդներ, քանյե ուեսթ, խորհրդարան
նիդեռլանդներ, քանյե ուեսթ, խորհրդարան
Ամերիկացի ռեփերի ելույթը նախատեսված է հունիսի 6-ին Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում:
Ամերիկացի ռեփերի ելույթը նախատեսված է հունիսի 6-ին Նիդեռլանդների Արնհեմ քաղաքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քանյե Ուեսթի՝ Նիդեռլանդներ մուտքի արգելքի օգտին հանդես են եկել իշխող կոալիցիայի բոլոր 3 կուսակցությունները՝ «Դեմոկրատներ 66»-ը (D66), «Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» (VVD) և «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ»-ը (CDA), ինչպես նաև Ազատության կուսակցությունը (PVV), «Ֆերմերային-քաղաքացիական շարժումը» (BBB), Ռեֆորմացիոն կուսակցությունը (SGP), JA21-ը, Կենդանիների պաշտպանության կուսակցությունը (PvdD) և այլն:
Ավելի վաղ Նիդեռլանդների կառավարությունը խոստացել էր ուսումնասիրել այդ հարցը, բայց նշել էր, որ մուտքն արգելելու համար պետք է հիմնավոր պատճառ լինի, օրինակ` հասարակական կարգին կամ անվտանգությանը սպառնացող վտանգ:
Հիշեցնենք` ոչ վաղ անցյալում Քանյե Ուեսթը հանդես էր գալիս հակասեմական արտահայտություններով, ժեստերով և գործողություններով, այդ թվում` իր ապրանքանիշի հագուստի վրա տեղադրելով սվաստիկայի պատկեր: Հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ Հիտլերի մեջ որոշակի բաներ է սիրում։
Այս տարեսկզբին նա «Wall Street Journal»-ի էջերում հայտարարություն տարածեց՝ ներողություն խնդրելով իր պահվածքի համար, դա պայմանավորելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, այդ թվում՝ երկբևեռ խանգարմամբ։