Իրան-ԱՄՆ լայնածավալ պատերազմի հնարավորությունը այլևս անցյալում է․ Պակիստանի դեսպան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամաբադը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի սպառնալիքն անցել է, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։

Դիվանագետին հարցրել են ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի ներկայիս վիճակի և նոր փուլի կազմակերպման աշխատանքների մասին։

«Մենք բավականին լավատես ենք այն հարցի շուրջ, որ երկու երկրների միջև որոշակի փոխըմբռնման կհասնենք, և որ նրանք կկարողանան խաղաղություն բերել տարածաշրջան։ Մենք խորապես համոզված ենք, որ լայնածավալ պատերազմի հնարավորությունը այլևս անցյալում է։ Սա ամենամեծ նվաճումն է, որը կարող եմ վերագրել Պակիստանին», – պատասխանել է դեսպանը։

Leave a comment