Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսլամաբադը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի սպառնալիքն անցել է, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։
Դիվանագետին հարցրել են ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի ներկայիս վիճակի և նոր փուլի կազմակերպման աշխատանքների մասին։
«Մենք բավականին լավատես ենք այն հարցի շուրջ, որ երկու երկրների միջև որոշակի փոխըմբռնման կհասնենք, և որ նրանք կկարողանան խաղաղություն բերել տարածաշրջան։ Մենք խորապես համոզված ենք, որ լայնածավալ պատերազմի հնարավորությունը այլևս անցյալում է։ Սա ամենամեծ նվաճումն է, որը կարող եմ վերագրել Պակիստանին», – պատասխանել է դեսպանը։