https://arm.sputniknews.ru/20260511/hajastany-eatm-ic-durs-galu-orakarg-chuni-papvojan-102059638.html
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի. Պապոյան
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի. Պապոյան
Sputnik Արմենիա
Լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ հաշվի առնելով միությանն անդամակցելու շնորհիվ երկրի տնտեսության… 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T19:46+0400
2026-05-11T19:46+0400
2026-05-11T19:46+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102057860_0:0:1280:721_1920x0_80_0_0_09dbb5ee17eb19e4e0b6e5944119ce7f.jpg.webp
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ երկիրն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի։Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, այդ դեպքում հնարավոր է «քաղաքակիրթ բաժանման» ուղին։Հավելենք, որ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի զարգացման տեմպերը շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանինը և միջինում ԱՊՀ երկրներինը։ Այսպես, Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ Միությանն անդամակցելուց ի վեր աճել է 14 անգամ։ Նման աճ են ապահովել մաքսային արգելքների վերացումը, մատակարարումների բարենպաստ պայմանները և հաստատված լոգիստիկ շղթաները։ Անցյալ տարվա արդյունքներով Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ մոտեցել է 13 միլիարդ դոլարի։
2026
Լուրեր
am_HY
ԵԱՏՄ անդամ ենք, դուրս գալու օրակարգ չկա, «Կիկոսի մահը» հեքիաթը չսարքենք. Պապոյան
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ անդամ ենք, դուրս գալու օրակարգ չկա, «Կիկոսի մահը» հեքիաթը չսարքենք. Պապոյան
2026-05-11T19:46+0400
true
PT2M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102057860_194:0:1213:764_1920x0_80_0_0_9d536f0821f49dd8184b70faf2a48833.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գևորգ պապոյան, видео
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գևորգ պապոյան, видео
Լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ հաշվի առնելով միությանն անդամակցելու շնորհիվ երկրի տնտեսության զարգացման համար առկա առավելությունները։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ երկիրն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի։
«Նման օրակարգ չկա, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետևաբար՝ խոսել ազդեցության (կազմակերպությունից դուրս գալու- խմբ․) մասին նույնն է, ինչ խոսել «Կիկոսի մահի» մասին»,-այսպես է նախարարը պատասխանել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավոր հետևանքների վերաբերյալ 24news-ի լրագրողի հարցին։
Հավելենք, որ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի զարգացման տեմպերը շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանինը և միջինում ԱՊՀ երկրներինը։ Այսպես, Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ Միությանն անդամակցելուց ի վեր աճել է 14 անգամ։ Նման աճ են ապահովել մաքսային արգելքների վերացումը, մատակարարումների բարենպաստ պայմանները և հաստատված լոգիստիկ շղթաները։ Անցյալ տարվա արդյունքներով Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ մոտեցել է 13 միլիարդ դոլարի։