Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի. Պապոյան

https://arm.sputniknews.ru/20260511/hajastany-eatm-ic-durs-galu-orakarg-chuni-papvojan-102059638.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ԵԱՏՄ անդամ ենք, դուրս գալու օրակարգ չկա, «Կիկոսի մահը» հեքիաթը չսարքենք. Պապոյան

Sputnik Արմենիա

ԵԱՏՄ անդամ ենք, դուրս գալու օրակարգ չկա, «Կիկոսի մահը» հեքիաթը չսարքենք. Պապոյան

2026-05-11T19:46+0400

true

PT2M24S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102057860_194:0:1213:764_1920x0_80_0_0_9d536f0821f49dd8184b70faf2a48833.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գևորգ պապոյան, видео

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, գևորգ պապոյան, видео

Բաժանորդագրվել

Լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ հաշվի առնելով միությանն անդամակցելու շնորհիվ երկրի տնտեսության զարգացման համար առկա առավելությունները։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ երկիրն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի։

«Նման օրակարգ չկա, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետևաբար՝ խոսել ազդեցության (կազմակերպությունից դուրս գալու- խմբ․) մասին նույնն է, ինչ խոսել «Կիկոսի մահի» մասին»,-այսպես է նախարարը պատասխանել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավոր հետևանքների վերաբերյալ 24news-ի լրագրողի հարցին։

Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, այդ դեպքում հնարավոր է «քաղաքակիրթ բաժանման» ուղին։

Հավելենք, որ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի զարգացման տեմպերը շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանինը և միջինում ԱՊՀ երկրներինը։ Այսպես, Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ Միությանն անդամակցելուց ի վեր աճել է 14 անգամ։ Նման աճ են ապահովել մաքսային արգելքների վերացումը, մատակարարումների բարենպաստ պայմանները և հաստատված լոգիստիկ շղթաները։ Անցյալ տարվա արդյունքներով Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ մոտեցել է 13 միլիարդ դոլարի։

Leave a comment