Եթե Ալիևը հաղթել է Փաշինյանին, չի նշանակում` պետք է անընդհատ սպառնա ՀՀ-ին. Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260510/ete-alievy-haghtel-e-pashinjanin-chi-nshanakum-petq-e-anyndhat-sparna-hh-in-karapetjan–102034936.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Պետք է երկրում իրավիճակ փոխենք, աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա. Կարապետյան

Sputnik Արմենիա

Պետք է երկրում իրավիճակ փոխենք, աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա. Կարապետյան

2026-05-10T19:24+0400

true

PT1M09S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102033979_0:0:721:540_1920x0_80_0_0_83d6b149925364b68febd9c84cff9a56.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, видео

նարեկ կարապետյան, սամվել կարապետյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, видео

Բաժանորդագրվել

Նարեկ Կարապետյանի խոսքով` գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու պետք է գա մեկը, ով կարող է պարտությունից դուրս բերել երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է անընդհատ սպառնա Հայաստանին։ Այդ մասին այսօր Գորիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Այս մարդը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ամենակարող մարդ չէ։ Ադրբեջանն աշխարհի 80–րդ երկիրն է հզորությամբ և այնպես չէ` ուժեղ երկիր է. մեկ անգամ հաղթել է, հեծել է մի մարդու։ Մենք պետք է փոխենք նրան։ Պետք է երկրում իրավիճակ փոխենք. աշխարհի 80-րդ երկիրը պետք է մեզ հաթաթա չտա. սա այն դարը չէ, որ գա, ասի՝ սա «Արևմտյան Ադրբեջան է» ու վերջ։ Գերտերություններ կան տարածաշրջանում, բոլորին ձեռնտու է Հայաստանի լինելը»,– ընդգծեց նա։

Ըստ Կարապետյանի` գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու պետք է գա մեկը, ով կարող է պարտությունից դուրս բերել երկիրը։

«Հասկացանք՝ մեկ անգամ կրվել ենք, ձեր պարտությունն ինչո՞ւ եք մեզ վրա որպես կոմպլեքս բարդում»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը սկսել է մի քաղաքական գործընթացը և մտադիր է գնալ մինչև վերջ` հասնելու այդ բարդույթի հաղթահարմանը:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment