https://arm.sputniknews.ru/20260510/hh-karavarutjunn-amen-inch-anum-e-vor-tariner-anc-atvomakajan-chunenanq-maruqjan-102025467.html
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց ատոմակայան չունենանք. Մարուքյան
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց ատոմակայան չունենանք. Մարուքյան
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը տեղեկացրեց, որ այսօր բարձրախոսներով որևէ մեկի բակում չեն հայտնվելու ու որևէ մեկի անդորրը չեն խանգարելու։ 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T15:42+0400
2026-05-10T15:42+0400
2026-05-10T15:46+0400
էդմոն մարուքյան
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102024329_0:76:1500:920_1920x0_80_0_0_f6269d5f9397e7d8eeb800a81d6894a2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը: «Ֆեյսբուքում» իր էջում հրապարակված տեսանյութում նա նաև տեղեկացրել է, որ այսօր բարձրախոսներով որևէ մեկի բակում չեն հայտնվելու ու որևէ մեկի անդորրը չեն խանգարելու։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ: Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։Հավելենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102024329_87:0:1414:995_1920x0_80_0_0_20d581a6b0b8ec4d940a60da7e9bdaa7.jpg.webp
էդմոն մարուքյան, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, ատոմակայան
էդմոն մարուքյան, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, ատոմակայան
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը տեղեկացրեց, որ այսօր բարձրախոսներով որևէ մեկի բակում չեն հայտնվելու ու որևէ մեկի անդորրը չեն խանգարելու։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը:
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը քարոզարշավի երրորդ օրը Մեծամորի ատոմակայանի մոտ հայտարարեց, որ ստրատեգիական խնդիրների վերաբերյալ որոշումներ չկայացնելը նույնպես ձախողում է ամբողջությամբ, քանի որ դրանից է կախված՝ ապագա սերունդները կունենան Հայաստան էներգետիկ անկախությամբ, թե ոչ։
Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։