ՌԴ-ի համար կարևոր է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չունենա․ Պեսկով

Քաղաքականություն

ՌԴ-ի համար կարևոր է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չունենա․ Պեսկով

Մոսկվայի համար կարևոր է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չունենա։ Այս մասին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանում Եվրամիության հետ գագաթնաժողովի անցկացումը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Երևանն ունի նմանատիպ միջազգային հանդիպումներ անցկացնելու ինքնիշխան իրավունք և գագաթնաժողովի անցկացումն անվանել է բացարձակ նորմալ երևույթ։

Պեսկովը նշել է, որ սա ներկայացուցչական միջոցառում է, այլ ոչ թե պարզապես «հավաք», և հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է իր արտաքին քաղաքականության բազմավեկտորությանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան «Հայաստան-ԵՄ» գագաթնաժողովի արդյունքները դիտարկում է որպես Երևանին Եվրամիության հակառուսական գծի մեջ ներքաշելու փորձ։

Leave a comment