Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը

Քաղաքականություն

03.02.2026 | 21:36

Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերի պետնախարար Վերնոն Քոուքերը մի շարք հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանական գործընկերության խորացման նպատակով: Քոուքերն այս մասին հայտնել է սոցցանցում գրառմամբ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա ասել է, որ դեկտեմբերին Ադրբեջան կատարած այցից հետո Լոնդոնում ողջունել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևին, պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովին և Ադրբեջանի նախագահի օգնական Խալիդ Ահադովին։ Կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա զարգացումը։

Մեկնաբանելով հանդիպումը՝ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը նշել է, որ Լոնդոնը և Բաքուն նոր քայլեր են ձեռնարկում իրենց ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար։ Նա հայտարարել է, որ ադրբեջանական պատվիրակության այցը պաշտպանության ոլորտում ամենաներկայացուցչականն էր վերջին տասը տարիների ընթացքում, և որ Ադրբեջանը մնում է Մեծ Բրիտանիայի կարևոր գործընկերը պաշտպանության և անվտանգության ոլորտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment